Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել Արցախի Հանրապետության շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի հետ: Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: