Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են այսօր առավոտվանից ԼՂ հակամարտության գոտում սկսված լայնածավալ մարտական գործողությունները։

Ռուսական կողմը խիստ անհանգստություն է հայտնել լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման կապակցությամբ։ Նշվել է, որ ներկայումս կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի հետագա լարվածության աճը կանխվի եւ ամենագլխավորը՝ պետք է դադարեցնել մարտական գործողությունները։