«Պատերազմ։ Ադրբեջանը Թուրքիայի ռազմական եւ տեղեկատվական ամբողջական աջակցությամբ, որը արդեն ոչ ոք չի թաքցնում, սկսել է նոր պատերազմ հայերի դեմ։ Պատերազմն ու բռնությունը այն պարզունակ մեթոդներն են, որով ադրբեջանական նավթային ռեժիմը փորձում է վախեցնել հայ բնակչությանը։ Եվ այս ամբողջը տեղի է ունենում 21-րդ դարում, երբ բոլորը ամեն ինչ տեսնում են ու լսում։ Խաղաղ հայ բնակիչները սպանվել են ու վիրավորվել այսօր առավոտյան՝ ադրբեջանական բանակի կողմից հայկական բնակավայրերի հրետանակոծության հետեւանքով։

Սպանությունները շարունակվում են նաեւ այս րոպեներին։ «Հակագրոհ»՝ այսպես են ադրբեջանական իշխանությունները անվանում հուժկու եւ մանրամասնորեն պլանավորված ռազմական գրոհը բոլոր ուղղություններով։ Ադրբեջանը ամեն անգամ մեղադրում է Հայաստանին սադրանքների եւ պատերազմ սկսելու համար։ Գործի դրեք տրամաբանությունը վերջապես։ Ադրբեջանական ապատեղեկատվությունը հասել է իր տխմարության գագաթնակետին։ Ուշադրություն։ Հայաստանը չէր կարող սադրել կամ հարձակվել մի երկրի վրա, որի հետ խնդիր չունի։ Խնդիր ունեն միայն Ադրբեջանի իշխանությունները, որոնց աջակցում է Թուրքիան։ Միայն եւ միայն նրանց է ձեռնտու պատերազմը։ Հայաստանին՝ ոչ։ Ոչ մի հայ մարդ չի ցանկանում պատերազմ։ Մենք չենք ցանկանում զոհեր ոչ մեր ոչ մյուս կողմից։ Դադարեցրեք պատերազմը։ Մենք խաղաղության կողմնակից ենք