Սեպտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ այս գիշեր առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Իրավիճակը կարող ենք գնահատել հարաբերական հանգիստ: Պատերազմը շարունակվում է, այնպես չէ, որ պատերազմն ավարտվել է:

ՊԲ-ն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը: Հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի ու համարժեք պատասխան»,-ասաց նա:

Վահրամ Պողոսյանը հավելեց, որ Արցախում ներքաղաքական իրավիճակը, տնտեսական իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքները շարունակում են աշխատել, որեւէ խնդիր այս առումով չկա. «Ժողովուրդը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Որեւէ խուճապ, որեւէ արտառոց խնդիրներ չունենք»: