Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հոգևոր սնունդների շարքից

Մեր Գինոսյան Գագիկը առաջնագծից տեղեկանում է, որ մայրը մահացել է: Հասկանում է, որ չի կարող ընկերներին մենակ թողնել առաջնագծում, ու Երևանի ընկերներին խնդրում է կազմակերպեն հոգեհանգստի ու թաղման արարողությունն առանց իրեն:

Քանի Գինոսյանի նման որդիները բարձր են պահում ազգային ու մարտական ոգին Հայաստանը(Արցախը ներառյալ) պարտություն չունի:

Ցավակցում եմ մեր սիրելի ընկերոջն ու համբերություն մաղթում: Հոգեհանգստի ժամի ու տեղի վերաբերյալ լրացուցիչ կգրվի իր էջում»: