Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, որում շուտափույթ ապաքինում է մաղթել նրան եւ նրա կնոջը եւ անկեղծ աջակցություն է հայտնել այս դժվար պահին:

«Համոզված եմ, որ Ձեզ բնորոշ կենսունակությունը, լավ տրամադրությունն ու լավատեսությունը կօգնեն հաղթահարել վտանգավոր վիրուսը»,- շեշտել է ՌԴ նախագահը:

Ուրբաթ վաղ առավոտյան Թրամփը Twitter-ում հայտարարել էր, որ ինքը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը կորոնավիրուս ունեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս էր ախտորոշվել նրա օգնականի մոտ, ով ուղեկցում էր ԱՄՆ նախագահին վերջին ուղեւորությունների ժամանակ: