Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվի զորակցության համազգային աղոթք՝ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է բոլոր հայորդիներին իրենց առանձնական աղոթքով միանալ համազգային զորակցության արարողությանը։