Քիմ Քարդաշյանն ու Քլոե Քարդաշյանը կրկին իրենց աջակցությունն են հայտնել Արցախին։ Քույրերն Instagram-ի իր էջի Stories բաժնում կիսվել են հայազգի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառմամբ։ «Ճանաչեք Արցախը» գրությամբ լուսանկարին կից պրոդյուսերը գրել է, որ Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվել։

Պրոդյուսերը կոչ է արել դիմել ԱՄՆ ներկայացուցիչներին` դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, ինչպես նաև օգնություն ցուցաբերել Համահայկական հիմնադրամի միջոցով։