Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում ստեղծված իրավիճակը։ Սա տարածաշրջանում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր երկու առաջնորդների առաջին խոսակցությունն է:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»,- հայտնում է РИА Новости-ն:

«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: