ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի, Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»: