ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 8-ի հրամանագրով Արգիշտի Քյարամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։

Արգիշտի Էլբեկի Քյարամյանը ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին:

2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2013-2014 թվականներին ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում` որպես քննիչ:

2015 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա Երևան քաղաքի դատախազության դատախազ:

2018 թվականի հունիսի 8-ից մինչև 2019 թվականի փետրվարի 26-ը աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում` զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոններ:

2019 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 4-ը աշխատել է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում` որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:

2020 թվականի մայիսի 4-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

2020 թվականի մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2020 թվականի հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: