Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությանը:

Նշվում է, որ կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի մասին պայմանավորվածություններին: