Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան հետեւորդներին հայտնել է ողբերգության մասին, որը նրան շոկի է ենթարկել։

«Լեռնային Ղարաբաղում մահացել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը․․․ Գնացել էր Արցախ, ու ահա նա այլեւս չկա։ Անհավանական լուսավոր, բարի Արմեն, դու առհավետ իմ հիշողություններում ես։ Աշխարհը խելագարվում է։ Կանգ առեք»,- Instagram-ում գրել է աստղը։