Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված ահաբեկիչները Չեչնիա են ժամանել Սիրիայից՝ ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Քադիրովը։
«Վերջին շրջանում այդ «շայթանները» փախուստի մեջ էին Ռուսաստանի սահմաններից դուրս, թաքնվում Էին Սիրիայում և այլ երկրներում։ Իսկ հիմա, պատվեր ստանալով իրենց արևմտյան հովանավորներից, նրանք վերադարձել են և որոշել են մի շարք ահաբեկչություններ իրականացնել»,- գրել է Քադիրովը։
Նրա խոսքով՝ զինյալները վաղուց են գտնվել օպերատիվ բազայում և հետախուզման մեջ են եղել։ Քադիրովը նաև հրապարակել է ահաբեկիչների տվյալները. նրանցից երեքը Գրոզնիի բնակիչներ են, գրանցված են Չեչնիայի Հանրապետությունում, չորրորդը նույնպես գրանցված է Չեչնիայում, նրա ծննդավայրի մասին տվյալներ չեն հաղորդվում: