«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հաղորդել ենք, որ երեկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանել են Երեւան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Արցախի նախկին նախագահներն այցելել են Սերժ Սարգսյանին։ Ապա երեքով համատեղ գնացել են Ռոբերտ Քոչարյանի մոտ։

Վերջում էլ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այցելել են Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Հավանաբար, ցանկացել են ՀՀ նախկին նախագահներին տեղեկացնել իրենց հանդիպման մանրամասները եւ պատմել, թե ինչ է իրենց ասել Նիկոլ Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում