Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկական արվեստագետները մեր երկրի աղն են: Նաև նրանք են վերածնելու հետպատերազմական Հայաստանը: Ճիշտ կլիներ եթե կրթական, գիտական, մշակութային և հասարակական սերուցքը մարտի գնար այն պահին երբ կամ եթե դա բացառիկ անհրաժեշտություն դառնա անխտիր բոլորի համար և անխտիր բոլորիս` բացարձակ մասնակցությունը կոնկրետ մարտադաշտում այլևս անքննարկելիորեն վճռորոշության հանգամանք ձեռք բերի: Այդ պահին մենք դեռ չենք հասել: Հուսանք` չենք էլ հասնի:
Այսպիսի մարդիկ շատ քիչ են հիմա մեզանում: Եվ այս մարդիկ նույնպես զինվոր են: Թիկունքի զինվոր: Նույնքան կարևոր` որքան ճակատի զինվորը: Եվ նրանց պատերազմն այս պատերազմից հետո էլ շարունակվելու է: Խաղադաշտի հետ համեմատությամբ նրանք նույնքան կարևոր են որքան հավասարաչափ անկյունաքարային են ֆուտբոլի հարձակվողն ու դարպասապահը:
Այս պատերազմում մենք կորցնում ենք մեր մտավորականության սերուցքը նույնպես: Սա այն ռեզևրն է, որ որպես սերունդներ ձևավորող` պետք է հավասարաչափ, բայցև մի փոքր ավելի յուրահատուկ հոգածության տակ լինի:
Անմահացած ևս մի արտիստ: Եվս մի հերոս ...»:

Տեղեկացնենք, որ երեկ կռվի դաշտում զոհվել է մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը: