Հայաստանում Գերմանիայի դեսպանատան շենքի դիմաց բողոքի ակցիայի են դուրս եկել հայ երիտասարդները:

«Պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ագրեսոր թշնամուն և հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին», -նշեց ցուցարաներից մեկը:

Երիտասարդները կմնան դեսպանատան շենքի առջև այնքան, մինչև դեսպանը լսի իրենց և խոստանա, որ պահանջի վերաբերյալ քայլեր կձեռնարկի: Ակցիայի մասնակիցները գերմաներենով կոչեր են անում և այդկերպ ևս մեկ անգամ դատապարտում թուրք-ադրբեջանական ահաբեկչությունը։

«Ամուր է առաջնագիծը, ամուր է զինվորի թիկունքը և, իհարկե, հաղթելու ենք»,-վստահ են երիտասարդները: