«Հե՛յ, ալիև լսում ե՞ս, ես ադրբեջանցի եմ, սակայն իմ թշնամին հայը չէ, իմ թշնամին դա դու ես և քո պիղծ ընտանիքը։ Շուտով երևի իմ այս խոսքերից հետո, ես այլևս չեմ լինի։ Կհայտնվեմ քո ահաբեկիչների ձեռքում, սակայն այժմ կարևոր է, որ ողջ աշխարհը իմանա։ Օրեր առաջ ես կпրցրեցի իմ տղային։ Նրա մարմինը գտնվում է դեռ կռվի դաշտում։

Այս իշխանությունները չեն գնում զիջումների, որով գոնե մարմինները կհանեն մարտի դաշտից և կփոխանցեն իրենց ընտանիքներին։
Այ սրբապիղծնե՛ր, ես այսպես չեմ խոսում պարզապես վշտից խելագարված։ Ես այսպես խոսում եմ տարիների ընթացքում իմ մեջ հավաքված բարկության, ցասման արդյունքում։ Ո՞վ չգիտի, որ այս պш տերազմը կառավարվում է մեր իբր թե բարեկամ թուրքերի կողմից։ Թուրքերը մեզ բարեկամ չեն, թուրքերն ցանկանում են խլել մեր երկիրը, իսկ հիմար ալիևը և իր ընտանիքն յուրաքանչյուր ձևով դա իրականություն է ցանկանուն դարձնել։ Այս երկրին մի խելքը գլխին իսկապես հայրենասեր ղեկավար է անհրաժեշտ և պետք է մեր ադրբեջանցիները շուտափույթ ազատվեն այս իշխանությունից։ Մեր պատերազմը սահմանին չէ, այլ երկրի ներսում, այլ ալիևի դեմ՝ ալիևի ընտանիքի դեմ, և թուրքիայի ռեժիմի դեմ։

Հազարավոր, 100 հազարավոր ադրբեջանցիներ այսօր ցանկանում են խոսել, սակայն ոչ բոլորն ունեն այդ համարձակությունը, ինչը որ ես։ Այո, ես ունեմ դա։ Ես նույնիսկ պատրաստ եմ կանգնել քո դիմաց ու թքել քո կե ղտոտ երեսին։
Դու ինչպե՞ս ես կարողանում եթերում սուտ խոսել, ասելով թե մենք հաջողություններ ունենք։ Մենք յուրաքանչյուր օր իմանում ենք