Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաշինգթոնն ու Մոսկվան, կարծես թե, պայմանավորվել են ռազմավարական հարձակողական սպառազինության զսպման պայմանագրի, այսպես ասած, CНВ-3-ի՝ մեկ տարով երկարաձգելու հարցում, Մոսկվան ընդունել է միջուկային զինանոցն այդ ընթացքում սառեցնելու ԱՄՆ պայմանը: Եթե այդ համաձայնությունը մինչև վերջ մնա և դառնա իրականություն, ապա սա շատ կարևոր է նաև Կովկասում թուրքական ագրեսիայի զսպման համար: Կասկածից վեր է՝ այստեղ Ռուսաստանն արդյունավետ զսպում կարող է իրականացնել միայն ԱՄՆ-ի աջակցությամբ: ԱՄՆ-ն, բնականաբար, դա կանի, եթե համոզված է, որ Մոսկվան չի վարի երկդիմի խաղ:

Ռազմավարական զսպման սպառազինության շուրջ համաձայնությունն էդ իմաստով կարող է լինել կարևոր երաշխիք»: