Իրանի տարբեր պաշտոնյաներ, դիվանագետներ պարբերաբար հայտարարում են, որ Իրանը չի հանդուրժի իր հյուսիսային սահմանների հարեւանությամբ ահաբեկիչների, նաեւ պատերազմական գործողության հետեւանքներ Իրանի սահմանին՝ արկերի, անօդաչուների տեսքով:

Թեհրանի այդ հայտարարությունների հասցեատերը Թուրքիան ու Ադրբեջանն են, որոնք սկսել են ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ, թեեւ Թեհրանը դիվանագիտորեն կոչ է անում երկու կողմերին։

Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ ու դարձյալ խոսել ահաբեկիչների մասին: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ խոսքերը որեւէ ազդեցություն չունեն Էրդողանի համար: Եվ Ադրբեջանի համար էլ որեւէ ազդեցություն չունեն խոսքերը, թե Իրանը չի հանդուրժի:

Որովհետեւ Թեհրանն արդեն հանդուրժել է: Ահաբեկիչներն արդեն նրա հյուսիսային սահմանին են, իսկ ադրբեջանական զինուժը արդեն իսկ ռազմական գործողություններ իրականացնում է «ծածկվելով» Իրանի սահմանով: Հայաստանի դեմ պատերազմ սկսած Թուրքիան ու Ադրբեջանը, եւ դրա տեխնոլոգիական հովանավորներից մեկը՝ Իսրայելը, զուգահեռ ստուգում են Իրանի դիմադրունակությունն ու զգոնությունը: Դա ակնառու է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում