Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներից՝ Ֆրանսիայի հետ հարաբերությունների լարման ֆոնին։ Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոգեկան բուժման կարիք ունի։

Այս հայտարարությունից հետո, Ֆրանսիան հետ էր կանչել Անկարայում իր դեսպանին։