Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայում հայերը խաղաղ ցույց էին իրականացնում։ Նրանք փակել էին ճանապարհը՝ ի պաշտպանություն Արցախի: Քիչ առաջ մի քանի հոգի հարձակվեցին հայերի վրա։ Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ հարձակվողները եղել են թուրքեր, նրանց ձեռքին եղել է մուրճ։ Գլխին հարված ստացած հային շուտով ուղղաթիռով կտեղափոխեն հիվանդանոց։
Ֆրանսիայում թուրքերը հարձակվեցին հայերի վրա
![](https://yn.am/disc/28-10-20/fd7e9a7eba0977d99a16c4d314f4f31b.jpg)