Հայերը ծափահարությամբ իրենց երախտագիտությունը հայտնեցին ֆրանսիացի ոստիկաններին՝ աջակցության, հասարակական կարգը պահպանելու համար։ Ավելի վաղ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ զրուցելիս ոստիկանը հայերի օգնությամբ արտասանեց «ժողովուրդ» բառը։
Հիշեցնենք, որ այսօր հայերը փակել էին Ֆրանսիայի միջպետական ճանապարհը՝ խաղաղ ցույց իրականացնելու նպատակով՝ հաջակցություն Արցախի։ Ակցիայի ժամանակ մի խումբ անձինք, որոնք, ինչպես հետո պարզվեց, թուրքեր էին, մուրճերով հարձակվեցին հայերի վրա։ Ժամանեց ոստիկանությունը, շտապօգնությունը։ Այս պահին հայերը դեռ ակցիայի վայրում են։ Սպասում են, որ մուրճով գլխին հարված ստացած հայ երիտասարդին ուղղաթիռով տեղափոխեն հիվանդանոց։