Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի իրադարձություններից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք կշարունակենք քաղաքական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,- ասել է նա TF-1 հեռուստաալիքի եթերում։

«Այսօր Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է, որպեսզի Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը»,- հավելել է նա։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Մակրոնն տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանն աջակցում է Բաքվին։ «Ռուսաստանը միաձայն է Ադրբեջանի հետ, Ֆրանսիան կաջակցի Հայաստանի ժողովրդին»,- ասել է Մակրոնը։