«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանում և Ուկրաինայում խիստ ոգևորված են հայ-ադրբեջանական պատերազմի ներկա ընթացքով:

Այդ երկրներում ակտիվորեն սկսել են քննարկել այն թեզը, որ եթե Ադրբեջանին հաջողվում է Թուրքիայի աջակցությամբ հետ նվաճել Ռուսաստանի դաշնակից Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, ինչու նույնը չեն կարող անել իրենք: Մանավանդ որ՝ և՛ Վրաստանը, և՛ Ուկրաինան լավ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, և Թուրքիան էլ չի բացառում այդ երկրներին ռազմական աջակցության տրամադրումը: Վրաստանը ցանկանում է վերադարձնել Հարավային Օսիան և Աբխազիան, իսկ Ուկրաինան՝ Ղրիմը և Արևելյան Ուկրաինայի ըմբոստ շրջանները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: