Հարյուրավոր ամերիկահայեր հավաքվել են Հոթորնում SpaceX ընկերության կենտրոնակայանի մոտ՝ պահանջելով Իլոն Մասկից դադարեցնել Թուրքիայի համար նոյեմբերին ծրագրված արբանյակային արձակումը, որը, նրանց խոսքով, կարող է օգնել Թուրքիային ռազմական հանցագործություններում՝ ապահովելով հարվածների մեծ ճշգրտություն։ Այս մասին հայտնում է KTLA5 հեռուստաալիքը։
Ցուցարարների խոսքով՝ տեխնոլոգիական գործիքը Թուրքիային և հետևաբար՝ Ադրբեջանին կտա Հայաստանի նկատմամբ անարդար առավելություն։ Հեռուստաալիքը մեկնաբանության համար դիմել է SpaceX ընկերություն, սակայն դեռևս պատասխան չի ստացել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական էլեկտրոնային փոստերից հարյուրավոր նամակներ են ուղղվել SpaceX՝ հորդորելով չեղարկել Թուրքիայի հետ գործարքը։