Կրեմլում նշում են, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես երկու կողմերի համաձայնությամբ: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք արդեն բազմիցս պատասխանել ենք նմանատիպ հարցերի: Խաղաղապահների տեղակայումը հնարավոր է բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում նրան, որ Փաշինյանը կողմ է արտահայտվել հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը:

Պատասխանելով հստակեցնող հարցին այն մասին, որ ադրբեջանական կողմը դեռ համաձայնություն չի տվել, եւ արդյոք Կրեմլի դիրքորոշումը նույնն է՝ կապված խաղաղապահներ տեղակայելու Ռուսաստանի պատրաստակամության հետ, եթե հակամարտության կողմերը համաձայնեն, Պեսկովը նկատել է. «Այդ հարցում ինչ-որ էվենտուալ դատողություններ չեմ անի, կսահմանափակվեմ միայն նրանով, ինչ ձեզ ասացի»:

Կրեմլում նշում են, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես երկու կողմերի համաձայնությամբ: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք արդեն բազմիցս պատասխանել ենք նմանատիպ հարցերի: Խաղաղապահների տեղակայումը հնարավոր է բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում նրան, որ Փաշինյանը կողմ է արտահայտվել հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Պատասխանելով հստակեցնող հարցին այն մասին, որ ադրբեջանական կողմը դեռ համաձայնություն չի տվել, եւ արդյոք Կրեմլի դիրքորոշումը նույնն է՝ կապված խաղաղապահներ տեղակայելու Ռուսաստանի պատրաստակամության հետ, եթե հակամարտության կողմերը համաձայնեն, Պեսկովը նկատել է. «Այդ հարցում ինչ-որ էվենտուալ դատողություններ չեմ անի, կսահմանափակվեմ միայն նրանով, ինչ ձեզ ասացի»: