ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ, ում Թրամփն ի դեպ, համարում է իր ընկերը, գործարք է կնքված եղել, կապված ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Halkbank-ի դեմ սկսված հետաքննության դադարեցման հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականը նկատում է, էր Էրդողանին հաջողվել է հասնել այն բանին, որ այդ բանկի դեմ քննությունը դադարեցվի։ Իսկ պատմությունը հետեւյալն է։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման թուլացրել է սանկցիաները Իրանի հանդեպ, Միջուկային գործարքի համաձայնագրից հետո, Թրամփը, հաջորդելով Օբամային, այդ քաղաքականությանը վերջ է տվել, եւ էլ ավելի խստացրել հակաիրանական սանկցիաները, սանկցիոն քաղաքականությունը դարձնելով ռեգիոնում իր գծի հիմքը։ Halkbank-ը խախտել է այդ սանկցիաները եւ ամերիկյան իշխանությունները սկսել են հետաքննություն վերջինիս դեմ։ Էրդողանը խնդրել է Թրամփին դադարեցնել տալ հետաքննություն եւ վերջինս, ըստ պարբերականի, համաձայնել է։

Թրամփի հանդեպ լոյալ վերաբերմունք ունեցող երկու մարդ Վիլյամ Բարրը եւ Մեթյու Վիթակերը ճնշում են գործադրել դաշնային դատախազների դեմ, որպեսզի նրանք հնարավորինս արագ հանեն մեղադրանքները թուրքական բանկի վրայից։

Հրապարակման մեջ նշվում է, որ անցյալ տարվա հունիսի կեսերին Բարրը, որը այն ժամանակ ԱՄՆ Գլխավոր դատախազի պաշտոնն էր զբաղեցնում, հանդիպել է այն ժամանակվա Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դաշնային դատախազ Ջեֆրի Բերմանի հետ եւ խնդրել դադարեցնել հետաքննությունը Halkbank-ի գործով կասկածյալների հանդեպ։ Սակայն Բերմանը հրաժարվել է դա անել, եւ արդյունքում աշխատանքից ազատվել է։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է աշխատանքից ազատել Բերմանին՝ Էրդողանի խնդրանքի պատճառով, որը կայանում է թուրքական բանկի հանդեպ հետաքննության դադարեցման մեջ։ Ըստ Բոլթոնի, նախագահ Թրամփը Էրդողանին ասել է, որ ինքը հոգ կտանի, որպեսզի Halkbank-ի գործերը կարգավորվեն, երբ փոխի Օբամայի թիմակից մարդկանց իրեն հավատարիմներով։