Ֆեյսբուքյան օգտատեր Անտոն Գասպարյանը իր էջում գրառում է կատարել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին պաշտոնական Մոսկվայի պատասխանի մասին:
1. Այս փուլում այդ նամակին հրապարակայնորեն դրական պատասխան տալը ուղղակիորեն հանգեցնելու էր Ադրբեջանի կողմից Թուրքիային դիմելով և վերջինիս՝ ուղղակիորեն կոնֆլիկտի մեջ ներգրավվելով: Չհասկանալ սա, նշանակում ա լինել քաղաքականապես անձեռնահաս ու տգետ: Մինչդեռ նման նամակով դիմելը և դրան միանգամայն կանխատեսելի պատասխանի ստացումը չափազանց անհարմար դրության մեջ է դնում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին: Վերջինս ընկալվում է որպես իր դաշնակցային պարտավորությունը չկատարող կողմ, իսկ Հայաստանը՝ պատերազմում միայնակ մնացած կողմ, ինչը ընդհանրության մեջ ավելի է ոգևորելու և անպատժելիության լիցքեր հաղորդելու Ադրբեջանին և Թուրքիային և վերջիններիս կողմից ընկալվելու ու մատուցվելու է որպես Ադրեբջաբնի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի կողմից հարգվելու, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով հարցը լուծելն անուղղակիորեն լեգիտիմացնելու ազդակ:


2. Ռուսաստանից լեգիտիմ օժանդակությունը հենց ԼՂ տարածքի շրջանակներում կարող էր իրավաչափ լինել բացառապես հակաահաբեկչական պայքարի տրամաբանության մեջ, քանի որ այդ սպառնալիքի դեմ պայքարը հստակ սահմանված է ՀԱՊԿ կանոնադրային նորմերով: Այսինքն դա սպառնալիք է, որը հավասսարապես ուղղված է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին և երկուսն էլ կարող են հակաահաբեկչական կանխարգելիչ օպերացիաներ իրականացնել ԼՂ տարածքում: Մինչդեռ որքան հասկանում եմ, շեշտը դրա վրա չի դրվել»