ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկկողմանի պայմանագրի կետեր նշելով էր պետք դիմել, հա՞։ Եթե Հայաստանն ու Արցախը Ռուսաստանից ակնկալում են հենց այս պահին ռազմական ներկայության տեսքով աջակցություն, ուրեմն պետք է դիմել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններ իրականացնելու խնդրանքով։ Դա է այս պահին միակ լեգիտիմ հնարավորությունը, որը, միգուցե և մեծ դժվարությամբ, սակայն հնարավոր է աշխարհն ընդունի և չխոչընդոտի կամ քիչ խոչընդոտի։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ այսօր պարզապես նման է «տեսեք՝ մենք դիմեցինք, նրանք էլ ցրեցին» տարբերակին։ Հատուկ, հաշվի առնելով ռազմական դրությունն ու իրավիճակը, չեմ բացում փակագծեր, սակայն փորձում եմ վերջին հուշումն անել իշխանություններին, որոնք, սակայն, չէին կարող չհասկանալ այդ ամենը»։