Ռուսաստանի նախագահը ցաբակցական հեռագրեր է ուղարկել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին ու կանցլեր Սեբաստյան Կուրցին։ Նա Վիեննայի ահաբեկչությունը որակել է որպես դաժան եւ ցինիկ հանցագործություն։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Ավստրիայի եւ մյուս երկրների հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում։