Նոյեմբերի 4-ին՝ ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E-Class» (վարորդ` Տիգրան Բ., ծնված 1999 թ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Արշակ Բ․, ծնված 1952 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Արամ Ա․-ն (ծնված 1959 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։