Վիեննայում նոյեմբերի 2-ի ահաբեկչական հարձակումից հետո 14 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնել Է Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը։


18-28 տարեկան բոլոր ձերբակալվածները միգրացիոն ծագում ունեն, նրանցից ոմանք Ավստրիայի քաղաքացիներ չեն։ Նրանց նկատմամբ հետաքննություն է անցկացվում՝ ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունենալու համար։


Վիեննայի ոստիկանապետ Գերհարդ Փյուրսթլը հավելել է, որ ձերբակալվածների թվում կան երկքաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Բանգլադեշից և Հյուսիսային Մակեդոնիայից: