ԱՄՆ-ում դատական դիտորդները ստուգել են ժողովրդագրական վիճակագրության տվյալները և համեմատել դրանք գրանցված ընտրողների հետ։ Պարզվել է, որ որոշ նահանգներում քվեաթերթիկները եղել են գրեթե կրկնակի ավելի, քան ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները։ Այս մասին ասվում է Judicial Watch կազմակերպության կայքում։

Օրինակ, Տեխասի ընտրատարածքներից մեկում գրանցված է եղել 187 քվեաթերթիկ՝ 100 ընտրողի հաշվով։ Ընդհանուր առմամբ հետազոտությամբ 29 նահանգի 353 ընտրաշրջանում ի հայտ է բերվել 1․8 մլն «մեռած հոգի»։

ԱՄՆ-ում դեռևս քվեների հաշվարկը շարունակվում է։