Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը չի ավարտվել։ Այն չի ավարտվի ոչ մեկի միջնորդությամբ։ Այս պատերազմն ունենալու է դասական ավարտ՝ պարտվող և հաղթող կողմերով։ Չպետք է թերագնահատել թշնամուն, բայց նաև չպետք է գերագնահատել։ Թշնամին այլևս չունի սեպտեմների 27-ի ուժը, բայց կարողացել է մեր տան շեմից ներս մտնել, մտել է ներս ու մնացել միջանցքում։

Այսօր ոչ «Ֆեյսբուք»-ում գրառում անելով կարող ենք թշնամուն վռնդել, ոչ էլ իրար մեղադրելով, հիմա մեզ պետք է ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ։ Կա միասնություն, բայց պետք է ավելի շատ միասնություն և դեպի ռազմաճակատ մեկնում։ Մեկով ավել մարտական դիտակետը, հենակետը, կրակակետը կարող է շրջադարձային լինել։ Մեկ մարդու նման դեպի ռազմաճակատ, որքան շատ լինենք, այնքան շուտ կգա մեր հաղթանակը»: