ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, մարդաբան Աղասի Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ զգոն եղեք։

Կան մարդիկ, ովքեր մտնում են մեծ մթերային խանութներ առևտրի և կեղծ լուրեր են տարածում Շուշին կորցնելու ու նման այլ թեմաներով՝ խուճապ ստեղծելու նպատակով։ Եթե ձեզ հանդիպում են նման մարդիկ, վրա տվեք իրենց։ Դրանք վախկոտ են։ Արագ փախնում են տարածքից»: