Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: Այս մասին հայտարարություն է տարածել Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնը:

Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը.

O(I) rh- (1-ին բացասական),

B(III) RH+ (3-րդ դրական)

B(III) rh- (3-րդ բացասական),

AB(IV) RH+ (4-րդ դրական),

AB(IV) rh- (4-րդ բացասական):

Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն խնդրում ենք առաջնահերթ մոտենալ արյան նշված կարգերն ունեցող անձանց:

Արյունատվության հակացուցումները` այստեղ:

Հեռ. 010-28-38-23

Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00:

Խնդրում ենք մոտենալ անձնագրով: