Դատարանից ազատ է արձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել և անցկացնել: