«Քարվաճառ -Վարդենիս ավտոճանապարհը դեռ բաց կմնա. նոյեմբերի 15-ին չի փակվի, ինչպես ենթադրվում էր՝ ելնելով Պուտին-Ալիև-Փաշինյան համատեղ համաձայնությունից»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նա հայտնել է նաև, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում․ «Քարվաճառի ճանապարհը դեռևս ամսի 15-ին չի փակվելու և կաշխատի դեռևս որոշ ժամանակ։ Իսկ Բերձոր քաղաքը մնում է հայկական, Բերձորով կապը պահպանվելու է մայր Հայաստանի հետ։ Եվ ռուսական կողմը նաև նոր ճանապարհ է կառուցելու երեք տարվա ընթացքում՝ շրջանցելով Շուշին, որպեսզի Բերձոր-Ստեփանակերտ ուղիղ կապ լինի»,- ասել է Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում: