hraparak.am–ը գրում է․ «Եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի դի­վանագիտական ներկայացուցչությունները գլխավորած, «Սասնա ծռեր» խմբա­վորմանը հրապարակայնո­րեն աջակցած դեսպան Ռուբեն Կարապետյանն ազատման դիմում է ներկայացրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդականի պաշտոնից։

Նա իր ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 11–ին հայտնել էր այդ մասին, սակայն պատճառների մասին չէր նշել։

Նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքվեցինք պատճառների մասին, սակայն վերջինս նշեց, որ կոռեկտ չի համարում Կարապետյանի փոխարեն դա ասել»։