Կանգ առնելու հրամանն անակնկալ էր բացարձակապես բոլոր զինվորականների համար: Հսկայական թվով տղաներ կային, ովքեր պատրաստ էին մինչեւ վերջ պայ քարել ինչպես Շուշիի, այնպես էլ առհասարակ Արցախի յուրաքանչյուր բնակավայրի համար: Այս մասին «Սոլովյով LIVE — ՍՄԵՌՇ»-ի եթերում ասաց Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը:

«Ես շարքային կազմին ու նույն դաշտային հրամանատարներին հարցեր չունեմ: Հրամանատարները գնդապետի մակարդակով աշխատում էին դաշտում ու զեկուցում էին վերեւ, իսկ ճակատի որոշ հատվածներում նրանք արդեն սկսել էին հակահար ված տալ եւ փոխել իրավիճակն իրենց օգտին: Գաղտնիք չէ, որ վերջին օրը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական բանակն արդեն նահանջում էր:

Կարող եմ ասել այն, ինչ ես տեսել եմ իմ աչքերով վերջին օրերին Շուշիում: Համոզված եմ, որ հնարավոր էր շարունակել կռ վել: Հայտնի պայմանագրերի ստորագրման պահին Արցախի պաշտպանության բանակի որոշակի ստորաբաժանումներ դեռ քաղաքում էին` պատրաստ պաշտպանել քաղաքը բոլոր այն խմբավորումներից, որոնք այնտեղ են հասել այն նույն «դժոխային» կիրճով:

Կարող եմ ասել, որ «դժոխային» կիրճի գաղափարը զուտ ռազմավարական առումով հետաքրքիր էր եւ հեռանկարային: Հայտարարությունից հետո (Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի — խմբ.), որ թշնա մին գտնվում է քաղաքից 5 կմ հեռավորության վրա, եւ զե նք վերցնելու կոչից հետո Շուշին երկար ժամանակ դիմակայեց:

Երբ Ադրբեջանը մտցնում էր իր ստորաբաժանումները նեղ կիրճով (ավելի քան քառասուն կմ երկարությամբ), նրանք այնտեղ պարբերաբար մաղվում էին հրետա նիի կողմից, հետախու զությունը վերահսկում էր այդ գործընթացը եւ այլն, եւ այլն:

Ինչո՞ւ ինչ-որ պահի կա՛մ հրաման տրվեց, կա՛մ չնկատեցին այս իրավիճակը, երբ խմբերն արդեն ներթափանցել էին բուն քաղաք, եւ նրանք ամրապնդվել էին այնտեղ առանձին ծայրամասերում եւ թաղամասերում, նրանք կարողացան ներթափանցել քաղաք, եւ ինձ համար սա մեծ հարց է: Թե ում մեղքն է դա, հիմա դժվարանում եմ ասել:

Գուցե հերթական դիրքի պարզ սխալ, որը բաց թողեց այս խումբը, գուցե դա ինչ-որ հայեցակարգային լուծում էր: Սա պետք է դատի պատմությունը: Կրկնեմ, որ այնտեղից իմ լուրերը մի փոքր հակասում էին պաշտոնական գծին: Երբ ասում էին, որ քաղաքը հանձնվել է, ես հիանալի գիտեի, որ այնտեղ դեռ զինվորներ կան, եւ այդ մասին բաց գրում էի: Կարծում եմ, որ անհրաժեշտ է հասկանալ եւ բացատրություններ լսել պատասխանատու անձանցից, թե ինչու դա տեղի ունեցավ:

Շուշի իսկզբանե լեռնային արահետներով դիպուկահա րների շատ փոքր խումբ էր ներթափանցել, որոնք որոշակի կետեր էին գրա վել քաղաքում: Նույն խմբերը, որոնք զանգվածաբար հավաքվում էին, հրետ անային հար ձակման ենթարկվեցին: Այս դիպու կահարների մաքրումն իրականացվում էր: Այլ հարց է, թե ինչու այն դադարեցվեց ամենավճռական պահին:

Այդ պահին Շուշիում ադրբեջանական զինված ուժերի մեծ կենտրոնացվածություն չկար: Կարծում եմ` երկու կողմերում էլ նույն քանակի մարդիկ (200-ը 200-ի դիմաց) կային: Մնացած բոլոր ուժերը գտնվում էին Ստեփանակերտի կողմից Շուշիի մերձակայքներում եւ խմբերով փորձում էին ներթափանցել այնտեղ եւ թվային առավելություն ապահովել: Մյուս կողմից նույնն էր տեղի ունենում: Ինչու հանկարծ այդ խմբերն ինչ-որ պահի կարողացան ավելի ակտիվ ներթափանցել, սա է հարցը»,- ասել է նա: