Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Արցախյան վերջին պատերազմի և բանակցային գործընթացի վերաբերյալ արված մեկնաբանությունները բացահայտեցին նաև որոշ իշխանականների ստրկամիտ լինելը...


ԱԺ փոխխոսնակ, նիկոլական Ալեն Սիմոնյանն առանց վատ զգալու twitter-յան իր էջում տեղադրել է ՌԴ նախագահի ելույթից մի հատկած, որտեղ վերջինս գտնում է, որ Նիկոլը դավաճան չէ... Նախ, շատ ամոթ է, որ մեր ԱԺ փոխխոսնակը երրորդ երկրի ղեկավարի մեր վարչապետի վերաբերյալ արտահայտված կարծիքով է կիսվում և հրճվում... Իսկ եթե կիսվում է, ապա լավ կլիներ նաև Պուտինի մյուս մտքերով և Նիկոլի գործունեության վերաբերյալ բացահայտ և տողատակով արված բացահայտումների մասին ևս գրառումներ աներ... Թե՞ դա արդեն ձեռնտու չէր...


Ի դեպ, Ալենը վերջապես հայերեն թարգմանե՞ց Պուտինի ազգանունը. 7 տարի էլ սպասում ենք...»։