Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ նոյեմբերի 23-ին արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կմեկնի Ռուսաստան և Ադրբեջան՝ քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, տարածաշրջանային վերջին իրադարձությունները և երկկողմ հարաբերությունները, այս մասին հաղորդում է infoteka24-ը։ Ենթադրվում է, որ օրակարգում կլինի նաև մերձավորարևելյան ահաբեկիչներին հակամարտության գոտուց դուրս բերելու հարցը։