Գագիկ Ծառուկյանը վարչապետ դառնալու մտադրություն չունի։ Այս մասին ԲՀԿ առաջնորդը հայտարարել է 168.am-ին տված հարցազրույցում։

«Մենք այսօր պետք է միասնական լինենք։ Իշխանության գալն ինձ համար ինքնանպատակ չէ։ Ամենավատ անդունդի մեջ ենք։ Այսօր մեզ կփրկի միասնությունն ու համախմբվածությունը: Հանրության կողմից ընդունելի թեկնածուի կողքին ես կկանգնեմ, աջակից կլինեմ»,- ասել է նա:

Հարցին, թե ինքն անձամբ չի՞ ցանկանում դառնալ վարչապետ, Ծառուկյանը պատասխանել է. «Ոչ»: