Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հարցում էս պահին ոչ ՀՀ-ն, ոչ ԼՂՀ-ն որոշում կայացնողներ չեն, քանի էս միավորներին ղեկավարում են մարդիկ, ովքեր ասոցացվում են պարտության հետ։
Երբ ջղայնանում, ջղաձգվում ենք, որ գերիների, տարածքների հարցով շարունակում են կրավորական վարքը, պետք ա հաշվի առնել, որ էլ երես չունեն, որ զանգեն գլխավոր ռեժիսորին ու բան խնդրեն։
Նա խաղաղություն բերողի թիկնոցով ա, զորքը խրած երկրի մեջ, քո միակ զինողն էս պահին։
Հետո զանգեն էլ՝ մարդը զբաղված ա, հո պարապ չի՞: Գնան մոտը՝ պտի միջանցքներում սպասեն ու հավաքարարի վերլուծությունները լսեն ժամերով, թե ինչի էսպես պատահեց բանը։
Պարտություններից հետո կառավարիչներին փոխում են, որ նոր տողից սկսեն բանակցել, խնդիրներ դնել ու լուծել։ Պարտվել չի նշանակում նվաստանալ, չնվաստանալու համար պետք ա պարտության դեմքը ուղարկել սպասման ռեժիմ, մինչ ռազմական տրիբունալի գալը։
Թվում ա, թե չափազանց պարզ տրամաբանություն ա, բայց, երբ մարդը ունակ չի մտածելու, սա էլ չի հասկանա»: