Դոնարա Անդրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ու եթե չար թշնամու դեմ ապրողները իրենց ուժով, Ու զե նքով են անպարտելի, ընկածները իրենց հուշո՛վ Վրե ժով են սարսափելի….Պատերազմը մարդկության տեսած ամենամեծ չարիքն է… Դասագրքերում կարդացածիս երբեք այդքան ցավով եւ խորությամբ չէի վերաբերվել, չէի մտածել, որ պատմական իրադարձությունների ընթացքում զո հվածներն էլ սովորական մարդիկ են եղել, ունեցել են սերեր, մայրեր, քույրեր, չիրականացված երազանքներ…

Ահա պայ թեց Արցախյան պատերազմ-գոյամա րտը, ու բոլորս զինվորագրվեցինք հայրենիքին: Թիկունքը ևս դարձավ առաջնագիծ… Բոլորիս մտորումներն ու աղոթքները առաջնագծում կանգնած, թշ նամու դեմ կռվ ող զինվորի հետ էին: Կորցրած քուն ու դադար՝ ես մի բան էի խնդրում Աստծուց՝ ուժ ու կորով տալ Հայոց բանակի զինվորին, պաշտպանել նրան արյու նռուշտ ոսո խի գնդա կից, բայց ավա՚ղ…


Մի քանի օր լուր չունեինք եղբորիցս: Բոլորս անհանգիստ էինք, բայց չէի կարող պատկերացնել, որ կորցրել եմ նրան՝ իմ հերոս քեռորդուն՝ ԱԼԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, այո՛, այո՛, այն քաջարի զինվորին, ով դարձավ պատերազմի խորհրդանիշ, մարմնավորեց անկոտ րուն, հաստատակամ հայ զինվորին, ով ծիծաղեց մ ահվան երեսին, ով չընկրկեց, կռ վեց, որ թիկունքում ապրողները արարեն, շենացնեն հայրենիքը:

Իմ մանկության վառ հուշերում դեռ լսում եմ ապագա հերոսի ու պապիկիս՝ ամառանոցում խաղացած «կռ իվ-կռ իվը…նրանք «դիրքավորվում էին» և ճակատամա րտ մղում թուրքի դեմ: Երբ խնդրում էի, որ ինձ էլ խաղացնեն, Ալբերտը մեր ժում էր՝ ասելով. —Դու աղջիկ ես. չես կարող թուրքին սպա նել ,մեզ տանը սպասիր…

Ես սպասում եմ քեզ, իմ հերոս- եղբայր, արդեն ոչ միայն իմ, այլև շատ-շատերի սիրելին դարձած հերոս-զինվոր՝ երկար մար տից հետո հոգնած, մրոտված, սակայն չհանձնվող, թուրքից չերկնչող, մռ նչալով մար տի նե տվող իմ հսկա: Ալբերտը ուշադիր էր բոլորիս նկատմամբ, հետաքրքրվում էր բոլորի՝ ընկերներ – բարեկամների հոգսերով, ինչ-որ կերպ թեթևացնում դրանք, սակայն իր հոգսերի մասին երբեք չէր խոսում: Նրա բարի աչքերում պատրաստակամությունն ու օգտակար լինելու վճիռն էր դրոշմված:


Նա իմ և իր ընկերների բարի խորհրդատուն էր, բոլոր իրադարձությունների առանցքը, կազմակերպիչն ու ոգին: Ալբերտը հրաշալի զինվոր էր՝ օժտված կամային հատկանիշներով: Նա երբեք չէր դժգոհում բանակային կյանքից: Իսկ պատերազմի օրերին ոգևորված էր. չէ՞ որ Ապրիլյան պատերազմի օրերին զո հված տղաների գործը պիտի շարունակեր:

Շարունակեց: Հրամանատարը հիացմունքով է պատմում Ալբերտի ու նրա ընկերների գործած սխր անքների մասին, սխրանքների, որոնց համար Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրան պարգևատրեց «Արիության համար» մեդալով: Սիրելի՛ եղբայր, ինչպե՚ս կուզենայի, որ այդ մեդալը զարդարեր կուրծքդ, երբ դու վերադառնայիր տուն, ու ես կարոտած փարվեի քեզ, նայեի աչքերիդ ու ասեի, որ շնորհակալ եմ:

Ծանր է կորստի ցավը: Եռաբլուրում հանգչող բոլոր նահ ատակ զինվորներն իմ եղբայրներն են Անբուժելի, չբթ ացող ցավի հետ մեկտեղ հպարտություն եմ զգում: Հպարտ եմ, որ նրա քույրն եմ: Կորցնելով Ալբերտին՝ կորցրել էի աշխարհի գույները, ապրելու ցանկությունը: Դժվար էր համակերպվել նրա բացակայությանը: Ես հասկացա, որ պիտի նրա նման ուժեղ լինեմ, դիմանամ ցավին, լավ սովորեմ, որ արժանի լինեմ նրան՝ իմ սիրելի Ալբերտին, ով թեկուզ ոգեղեն, սակայն դարձյալ իմ կողքին է:

Նրա հետ զրուցում եմ, խորհուրդ հարցնում. նա դարձել է իմ պահապան հրեշտակը… Ես միշտ նայյելու եմ արևի նման փայլող նրա աչքերին, ժպտամ, ինչպես ինքն է ժպտում ու ապրեմ իմ հայրենիքում, ու հերոս-լույս տղերքի արյունով ոռոգված մայր հողը միշտ ծիլ է տալու և կյանք, ուր արդեն ծնվել ու ծնվելու են նոր Ալբերտներ ….

Շնորհակալ եմ քեզ, Ալբե՛րտ, շնորհակալ եմ ,մեր հերո՛ս տղաներ, Քո քույր.