Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման անփոփոխության մասին:

«Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, եի մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը` պատասխանելով հարցին, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության մեջ տարածաշրջանի կարգավիճակի մասին ոչինչ չի ասվում:

Ըստ Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացում: «Փաստացի, թերեւս` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, կա կոնսենսուս, եւ Հայաստանը համաձայն է այն տեսակետի հետ, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, եւ այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությունում, պետք է դառնան [քննարկման առարկա ] ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասել է Փաշինյանը: