«Քելբաջարի շրջանում կա 24 հազար հա անտառային տարածք: Սա է մեր մեծ հարստությունը: Հայերը կտրել, թալանել, վաճառել են այդ անտառները: Նրանք այրում են անտառները՝ ստեղծելով էկոլոգիական ողբերգություն, աղետ: Այս գողերը կտրում են անտառները՝ դրանք Հայաստանում վաճառելու համար:

Նրանք հրդեհում են տներ, որոնք իրենց կողմից չեն կառուցվել»,- ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է Ալիևը: «Նրանք տարիներ առաջ ներխուժեցին քելբաջարցիների տներ և բնակվեցին այնտեղ: Նրանք այժմ հրկիզում են դրանք, դպրոցները, սպանում անասուններին, որոնք չեն կարող տանել իրենց հետ: Մենք հաղթանակ տարանք ոչ միայն հայկական պետության նկատմամբ, այլ նաև ոչնչացրեցինք հայկական ֆաշիզմը»,- հայտարարել է Ալիևը։