Նիկոլ Փաշինյանն, իր սովորության համաձայն, հաջողության դափնիներն իրեն է վերագրում, անհաջողությանը՝ ուրիշներին։ Մեզ հետ որևէ բան չի քննարկվել, որևէ բան չի ասվել, դա հերթական սուտն է, և ինքը պետք է ամաչի, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Թող ներկայացնի մի հարց, որն ինքը դրել է ընդդիմության հետ քննարկման, և այդ քննարկումը պտուղ չի տվել։ Նա խաբեբայության վարպետ է։ Արդեն այնքան է ամոթը կորցրել, որ պատերազմը տանուլ տալուց հետո, աթոռը լպստելով կառչել է աթոռից։ Ամոթ է, հել գնա, ընկեր ջան, կգան մարդիկ, որոնք այս իրավիճակից լուծում կարող են գտնել», - ասաց Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ անհնար է համախմբվել մի վարչապետի շուրջը, որին ծաղրում է Ադրբեջանի նախագահը։

«Ում շուրջը համախմբվե՞նք, Նիկոլ Փաշինյանի՞։ Նիկոլ Փաշինյանը տոնածա՞ռ է, որ իր շուրջը համախմբվենք։ Թող ասեն մի բան, որով առաջընթաց քայլ ենք կատարել, գնանք համախմբվենք։

Ես ցավով եմ ասում, չեմ չարախնդում, ես իրեն առանձնապես չեմ սիրում, բայց ինքն է մեր երկիրը ներկայացնում, ու Ալիևի նման փալասը իր վրա խնդում է: Հիմա ինքը ո՞նց է գնալու բանակցությունների։ Ես Նիկոլ Փաշինյանից՝ որպես գերագույն շինծու ինքնահռչակ հրամանատարի, պահանջում եմ մի կոնկրետ միջոցառում վկայակոչի այս պահի դրությամբ ռազմագերիների և զոհված հերոս երեխաների դիերը փոխանակելու վերաբերյալ։ Հիմա կսկսի՝ բանակցում ենք և այլն... Հերիք է, զզվել ենք այդ հեքիաթներից։ Ամբիոնը հեքիաթ պատմելու վայր չի», - նշեց Գևորգ Պետրոսյանը։