Լրագրող, արևելագետ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը Հայաստանի ներսում բոլորի հարցերը կարողանում է արագ լուծել, բայց թուրքի ձեռքը չի կարողանում բռնել։ Երեկ Երևանի սուպերմարկետներից մեկում տեսա լոլիկ, որն արժե կիլոգրամը 289 դրամ։ Որպես ջերմոցում լոլիկ արտադրող ասեմ, որ այս պահին անգամ 500 դրամով վաճառվող լոլիկը ձեռնտու չի, ջեռուցման ծախսերը չի փակում։ 289 դրամ կարող է արժենալ միայն թուրքական լոլիկը։ Միայն Թուրքիայից ներկրված լոլիկը կարող է նման գին ունենալ, Հայաստանում արտադրվածի համար անհնար գին է։ Դե շարունակեք պարգևավճարներ ստանալ և ոչինչ չանել»: